«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

0 արժանապատվություն

0 արժանապատվություն
25.10.2024 | 14:17

Նայեցի երեկ Կազանում անցկացված ԲՐԻԿՍ համաժողովից որոշ դրվագներ։ Համաժողովին ներկա էր նաև Հայաստանի գարշապետը։ Նա երջանիկ դեմքով նստած էր Ադրբեջանի նախագահի կողքին և առիթ էր փնտրում նրան քծնելու համար։ Ի՞նչ ասես․․․ Սա միայն մեկ բացատրություն կարող է ունենալ, այն, որ ինչպես 44-օրյա պատերազմը․ այնպես էլ Արցախի շրջափակումն ու ցեղասպանությունը համաձայնեցված է եղել գարշապետի հետ։ Էլ չասենք Բաքվի զնդաններում տառապող մեր գերի-պատանդների մասին։ Հակառակ դեպքում, նա ոչ միայն չէր շփվի Ադրբեջանի նախագահի հետ, այլև համաժողովի կազմակերպիչներին կխնդրեր, որ իրեն նստելու այլ տեղ առաջարկեն։ Այսպիսի դավաճան, մարդկային և ազգային արժանապատվությունից բացարձակապես զուրկ պետության ղեկավար աշխարհը չի տեսել։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 4813

Մեկնաբանություններ